Իրանի բանակը, ի պատասխան սեպտեմբերի 1-ին Իսլամական Հանրապետության հարավի վրա ԱՄՆ-ի հարվածների, պատասխան հարձակումներ է իրականացրել Քուվեյթում և ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա։ Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ԱՄԷ-ում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ահաբեկչական ուժերի բազաներին»,- նշվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քուվեյթում հարվածների թիրախ են դարձել «Քուվեյթում ամերիկյան ուժերի արբանյակային կապի համակարգերը, սարքավորումների պահեստները և օդանավակայանները», ինչպես նաև ԱՄԷ-ում ԱՄՆ զինված ուժերի «զորքերի տեղակայման վայրերն ու ռադարները»։
Իրանական բանակի հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացվել են հինգշաբթի առավոտյան։
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանում թիրախների նկատմամբ մի շարք հարվածներ հասցնելու մասին։ Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել երկրի հարավային ափին, այդ թվում՝ Քեշմ կղզում և մի շարք քաղաքներում։ Իրանը, ի պատասխան, հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄԷ-ում, Հորդանանում, Իրաքում և Բահրեյնում։ Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեքշաբթի Իրանի հարավին հասցված ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 108-ը։




























