Երկուշաբթի` մայիսի 21-ից Հայաստանի մարզերում սկսվելու են սննդամթերքի անվտանգության ստուգումներ: Այդ մասին այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը: Նրա խոսքով` մարզերում սննդամթերքի անվտանգության խնդիրն ավելի վատթար է, քան մայրաքաղաքում: Ստուգումների հետեւանքով իրացման ցանցից հանվելու եւ ոչնչացվելու է ժամկետանց սնունդը, իսկ թերի մակնշվածներն ուղարկվելու են լաբորատոր փորձաքննության:

Ըստ Ա. Բախչագուլյանի` ամառային շոգերի ընկնելուն զուգահեռ սկսվելու է որոշ սննդամթերքների պլանային ստուգումներ; Մասնավորապես` հունիսին սկսվելու է պաղպաղակի շուկայի պլանային ստուգումները:

Բացի այդ` տեսչությունը մշակել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգ, ըստ որի` ամենառիսկային սննդային ապրանքախմբերն են համարվելու կաթնամթերքը, մսամթերքը եւ մանկական սնունդը: