Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռոտոնդո» սգո սրահի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով գազատար խողովակի երկաթե հենասյուները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի հետևանքով ծառի կոտրված ճյուղերը վնասել են մի քանի ավտոմեքենաներ, իսկ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։