Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահները՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիգը, հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախարարների կաբինետը։

Կողմերը քննարկել են 2026 թվականի փետրվարին Բաքվում կայացած հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքներով փոխըմբռնման հուշագրում արտացոլված հարցերի իրականացման ընթացքը։

Նշվել է առևտրատնտեսական, տրանսպորտատարանցիկ, էներգետիկ, ջրային և այլ ոլորտներում հաջող համագործակցությունը, քննարկվել է նախագծերի իրականացման դինամիկան։

Հատկապես ընդգծվել է տրանսպորտային ոլորտում Աղբենդ-Քելալա ավտոմոբիլային կամրջի շինարարության ավարտը։ Քննարկվել են նաև Աստարայում բեռնային տերմինալում աշխատանքների ավարտի համար անհրաժեշտ միջոցները։