Նախագահ Թրամփի հանձնարարությամբ ամերիկացի բանակցողները այցելել են Մոսկվա և Կիև՝ աջակցելու ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ հետագա երկխոսությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Մինչ ուղևորությունը ռուսներն ու ուկրաինացիները համաձայնել էին երեքօրյա հրադադարի շրջանի, որպեսզի հնարավոր լինի անցկացնել այս բանակցությունները։

Կիևում պատվիրակություններին միացել էին նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները՝ հետագա քայլերի շուրջ համատեղ աշխատանք կատարելու համար։

Գրանցվել է էական առաջընթաց, այդ թվում՝ լրացուցիչ եռակողմ բանակցությունների պլանավորման հարցում առաջխաղացում։

Թրամփը գործադրում է բոլոր ջանքերը՝ սպանությունները դադարեցնելու և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար», — նշել է Ուիթքոֆը։