Տորնադոյի նմանվող ուժեղ քամու հետևանքով Հայաստանի Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում ավերածություններ են տեղի ունեցել. քշվել է գյուղապետարանի շենքի տանիքը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Էմիլ Բայրախտարյանը հայտնել է, որ վնասվել են նաև բնակավայրի երկու տան և մեկ գոմի տանիքները, ինչպես նաև երեք էլեկտրասյուն և 700 մետր գազատար։

Նա հայտնել է, որ էլեկտրամատակարարումը վերականգնվել է գիշերը, իսկ այսօր իրականացվել են գազամատակարարման վերականգնման աշխատանքներ։

Անբարենպաստ եղանակի հետևանքով տուժածներ չկան, սակայն քամուն հաջորդած կարկուտը լրջորեն վնասել է հողատարածքների մի մասում աճեցվող գարու և ցորենի բերքը։