Նավթի գները երեքշաբթի օրվա դրությամբ բարձրանում են Մերձավոր Արևելքում հակամարտության ձգձգման վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է 97,91 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,91 դոլարով (0,94%-ով) բարձր է նախորդ աշխատանքային օրվա փակման ցուցանիշից։ Երկուշաբթի օրը այս պայմանագրերը թանկացել էին 0,72 դոլարով (0,75%-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 97 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1,83 դոլարով (2%-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 93,31 դոլարի։ Նախօրեին WTI-ի հիմնական առևտուրը չէր կայացել ԱՄՆ-ում ոչ աշխատանքային օր լինելու պատճառով։





























