Նույնիսկ կալորիաների հավասար սպառման դեպքում կանոնավոր սնվելը կարող է օգտակար լինել կազմվածքի համար, քան շուրջօրյա, առանց ժամանակի սահմանափակման սնվելը: Նման եզրահանգման են եկել Ջոն Սալկայի անվան կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները:
Ինչպես հաղորդում է «Cell Metabolism», գիտափորձի հիմքում այն ենթադրությունն է, որ անկանոն սնվելու հետեւանքները մասնավորապես կարող են լինել մեր կենսառիթմի եւ սնվելու անհամապատասխանության արդյունք:
Այդ ցիկլերը ծայրահեղ կարեւոր են ներքին պրոցեսների համար: Երբ մարդ անկանոն է սնվում, դրանք խախտվում են:
Գիտնականների խոսքով, սննդի ընդունման ժամանակի սահմանափակումը կարող է օգնել անգամ ազատվել ավելորդ կիլոգրամներից:




























