ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Հերթական անակնկալ այցը կատարեցի մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամաս և հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին»:
Տեսանյութում երևում է, որ թեև նախարարը զորամաս այցել էր վերկացին, սակայն միայն նախարարին տեսնելուց հետո են զինվորներին վերկացի հրաման տալիս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս։





























