Մերձավոր Արևելքում հակամարտության էսկալացիայի նոր ազդակների ֆոնին նավթի գները չորեքշաբթի աճում են արդեն չորրորդ օրն անընդմեջ։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը հասել է 99,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, ինչը 1,1 դոլարով (1,12%-ով) բարձր է նախորդ փակման ցուցանիշից։ Երեքշաբթի այդ պայմանագրերի գինն ավելացել էր 0,92 դոլարով (0,9%-ով)՝ հասնելով 97,92 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում «WTI» տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,97 դոլարով (1,04%-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 94 դոլարի։ Նախորդ աշխատանքային օրվա արդյունքներով դրանց արժեքն ավելացել էր 1,55 դոլարով (1,7%-ով)՝ կազմելով 93,03 դոլար։





























