Հայաստանի կենտրոնական բանկի ակտիվները 2012 թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 1 տրլն 17 մլրդ դրամ (մոտ 2.6 մլրդ դոլար): Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ-ի ֆինանսական վիճակի մասին հաշվետվության մեջ: 2011 թ. մարտի 31-ի համեմատ ակտիվները նվազել են մոտ 84 մլրդ դրամով:

ԿԲ պարտավորությունները նույնպես  մի փոքր նվազել են. 1.1 տրլն դրամից մինչեւ 1 տրլն 20 մլրդ դրամ:

ԿԲ ակտիվների 73%-ը եւ պարտավորությունների 39%-ը արտարժույթով են:

Ակտիվների մեջ ամենամեծ անկում արձանագրվել է բանկերում եւ այլ ֆինանսական հաստատություններում տեղաբաշխված միջոցների մասով (236 մլրդ դրամից նվազել է 145 մլրդ դրամ): Պարտավորություններից ամենամեծ նվազում առկա է կազմակերպությունների հաշիվների եւ ավանդների մասով (104 մլրդ դրամից նվազել է մինչեւ 34 մլրդ դրամ):