Ինդոնեզիայում Անակ-Կրակատաու հրաբխի մոտ հինգ լրագրող և երկու ինքնությունը չպարզված անձինք են կորել։ Սեպտեմբերի 9-ին այս մասին հայտնել է Antara գործակալությունը։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ սեպտեմբերի 7-ին թղթակիցներով արագընթաց նավակը դուրս է եկել Բանտեն նահանգի Պագեդոնգան նավամատույցից։ Լրագրողները ծրագրում էին ռեպորտաժ նկարահանել հրաբխի մասին։ Նրանց հետ կապն ընդհատվել է։

«Արագընթաց նավակում եղել է յոթ մարդ, այդ թվում՝ ANTARA լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մ․ Բագուս Խոյրուննասը, Merdeka-ից Արի Բասուկին, iNews-ից Յուդհիսը, Anadolu-ից Դաուսը, ազատ լրագրող Դոնալը, և ևս երկուսը, որոնց ինքնությունն առայժմ անհայտ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Որոնողական աշխատանքների առաջին փուլն արդյունք չի տվել։ Բացի այդ, փրկարարական գործողությանը խոչընդոտում է հրաբխի ժայթքումը, հստակեցնում է գործակալությունը։