ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ սեպտեմբերի 9–ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ ընտրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանին։
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:
Զարուհի Բաթոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրեց հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:





























