Լեհաստանում գտնվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի աշխատակազմի ղեկավարը, որը լեհական կողմի հետ բանակցություններ է վարում ամերիկյան մշտական ռազմաբազայի հնարավոր տեղակայման շուրջ: Այս մասին հայտնում է RMF24-ը՝ հղում անելով Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Մագդալենա Սոբկովյակ-Չարնեցկային։

Նրա խոսքով՝ Լեհաստանում է գտնվում նաև Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դի Նանոն։ Ամերիկյան մշտական ռազմական օբյեկտների տեղակայման հնարավոր վայրերն ուսումնասիրելու շրջանակում նա հինգշաբթի օրը կայցելի երկրի մի շարք օբյեկտներ։

Սոբկովյակ-Չարնեցկան նշել է, որ այս փուլում դիտարկվում են նաև Լեհաստանի արևմտյան հատվածում գտնվող տարբերակները։

Նա ընդգծել է, որ առաջիկա 48 ժամը առանցքային նշանակություն է են ունենալու այս հարցի շուրջ լեհ-ամերիկյան բանակցությունների համար։

Մայիսին Լեհաստանը պաշտոնապես հայտարարել էր իր տարածքում ամերիկյան մշտական ռազմաբազա տեղակայելու պատրաստակամության մասին։

Հունիսին Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դրական է արձագանքել այդ առաջարկին, սակայն Վաշինգտոնն այդ ժամանակ դեռ վերջնական որոշում չէր կայացրել։