ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը կրկին հնարավոր է համարել, որ Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելուց հետո նոր անուններ կարող են տրվել Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներին, ինչպես նաև Նյու Մեքսիկո նահանգին։
«Մենք կարող էինք վերանվանել այնպիսի օվկիանոսներ, ինչպիսիք են Խաղաղը կամ Ատլանտյանը»,- ասել է Թրամփը Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում հանրապետականների համագումարում։
Նա նաև առաջարկել է նոր անուն տալ Նյու Մեքսիկո նահանգին։
«Օրեր առաջ մենք մի գաղափար մտածեցինք, որը, մեր կարծիքով, տեղին է։ Դուք ունեք հարևան նահանգ՝ Նյու Մեքսիկոն։ Մենք կարծում ենք, որ այն պետք է կոչվի Նոր Ամերիկա»,- հավելել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև կրկին խոստացել է իր պատվին վերանվանել Օրմուզի նեղուցը։ «Հենց այդպես էլ այն կկոչվի, տիկնայք և պարոնայք, հայտարարություն. մենք այն կանվանենք Թրամփի նեղուց, և ես վստահ եմ, որ Իրանի ղեկավարությունը դրանից հիացած կլինի»,- հավելել է նա։




























