Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նախօրեին տեղեկացրել էինք, որ այս գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը:

Մեղրիի համայնքապետից բացի ձերբակալվել է ևս 7 անձ, այդ թվում Սյունիքի Էկոպարեկային ծառայության ղեկավարը

Ինչու են Մեղրիի համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը