ԱՄՆ-ում «Huawei»-ի դեմ դատական գործընթացը կապված է չինական ընկերությունների վրա ճնշում գործադրելու քաղաքականության հետ։ Ճեպազրույցի ընթացքում նման դիրքորոշում է հայտնել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը՝ պատասխանելով Նյու Յորքում չինական կորպորացիայի նկատմամբ սկսված քննության մասին հարցին։
«Չինաստանի կառավարությունը վճռականորեն դեմ է ԱՄՆ-ի կողմից չինական ձեռնարկությունների նկատմամբ ճնշումներին ու զսպմանը և ամուր կանգնած է չինական ընկերությունների կողքին՝ իրենց օրինական ու արդարացի շահերը պաշտպանելու գործում», — ասել է դիվանագետը։
«Huawei»-ի դեմ դատավարությունը սկսվել է սեպտեմբերի 9-ին Նյու Յորքի դաշնային դատարանում։ Քննության ընթացքում մեղադրող կողմը չինական ընկերությունն անվանել է «հանցավոր ձեռնարկություն», որն իբր մշակումներ է գողացել ամերիկյան ընկերություններից։




























