«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ավտոբուսով ուղևորվել են Տիգրանաշեն։

Կուսակցությունը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել ավտոբուսից, որտեղ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները միմյանց հաջորդելով նշել են.

«Գնում ենք Տիգրանաշեն, որովհետև Տիգրանաշենը լոկ տարածք չէ։

Մենք խոսելու ենք ոչ միայն խնդիրների մասին, այլև զարգացման ծրագրերի։

Այո, լինելու է խաղաղություն, բայց ոչ միակողմանի զիջումներով։

Մենք ուզում ենք ցույց տալ, որ խաղաղության հնարավոր է հասնել նաև առանց զիջումների։

Մենք ունենք Տիգրանաշենի զարգացման ծրագիր՝ հանձման փոխարեն։

Պետք է երաշխիքներ պահանջել և թույլ չտալ, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացում այնպիսի մի իրավիճակ ստեղծվի, որ այդ ճանապարհի վրա լինի օտար, ի մասնավորի, ադրբեջանական վերահսկողություն։

Մեր աշխատանքը միայն խորհրդարանում չէ, մեր հիմնական աշխատանքը խորհրդարանից դուրս է, և այսօր մեր գործընկերների հետ գնում ենք Տիգրանաշեն լսելու մեր հայրենակիցների խնդիրները, բարձրացրած հարցերը և ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող մեր հայրենակիցների ձայնը լսելի լինի։

Տիգրանաշենը հարավի և հյուսիսի միջև ողնաշար է, ըստ էության, ռազմավարական նշանակության բնակավայր, և մենք չենք կարող թույլ տալ, որ Տիգրանաշենը լինի Ադրբեջան։

Ի տարբերություն ՔՊ կուսակցության, մենք ոչ թե մեր գյուղերը հանձնում ենք, այլ մեր գյուղերը զարգացնում ենք։

Պետք է ուսումնասիրել իրավիճակը և Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է խոսել ոչ թե խնդիրների մասին, պետք է խոսել լուծումների մասին և բնակիչներին առաջարկել զարգացման ծրագիր՝ պոտենցիալը քննարկելու համար,

Տիգրանաշեն համայնքը գաստրոտուրիզմի համար շատ հետաքրքիր միջավայր կարող է լինել

Տիգրանաշենը հայկական գյուղ է, մենք ունենք Տիգրանաշենը զարգացնելու տեսլական և գնում ենք քաղաքացիներին բացատրելու, որ իրենց մոլորեցրել են, իրենց գյուղը հանձնման ենթակա չէ։

Մենք նպատակ ունենք մարդկանց հետ շփվելու, հասկանալու իրենց մոտեցումը, ներկայացնելու նաև մեր մոտեցումը և մեր մոտեցումը միայն դրականի մասին»։