Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa-ն (NYSE: V) և Եվրոպայի առաջատար ավիաընկերություններից մեկը՝ Wizz Air-ը, հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին, որն ուղղված է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, ճանապարհորդությունների որակի բարելավմանը և նորարարական վճարային լուծումների հասանելիության ընդլայնմանը»։
Այս համագործակցությունը միավորում է թվային վճարումների ոլորտում Visa-ի համաշխարհային փորձը և Wizz Air-ի միջազգային ընդարձակ երթուղային ցանցը՝ արտացոլելով երկու ընկերությունների ընդհանուր ձգտումը՝ աջակցելու Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը։
Միավորելով վճարումների և ճանապարհորդությունների ոլորտում միջազգային առաջադեմ փորձը՝ Visa-ն և Wizz Air-ը ձգտում են ուղևորությունները դարձնել ավելի հասանելի, հարմարավետ և շահավետ հայաստանյան սպառողների համար՝ միաժամանակ խթանելով նորարարությունները երկրի վճարային և զբոսաշրջային էկոհամակարգում։
Այս համագործակցության շրջանակներում Visa-ի և Wizz Air-ի ջանքերն ուղղված կլինեն հետեւյալի վրա՝
Աջակցություն Հայաստանում զբոսաշրջության և ճանապարհորդությունների զարգացմանը․
Զբոսաշրջության ոլորտում նորարարական վճարային լուծումների հասանելիության ընդլայնում․
Միջազգային փորձի, նորարարությունների և հաճախորդների համար նախատեսված արտոնությունների տրամադրում հայ սպառողներին․
Ճանապարհորդական ընդհանուր փորձի բարելավում հաճախորդների համար․
Աջակցություն Հայաստանի վճարային ծառայությունների և զբոսաշրջության ոլորտների հետագա զարգացմանն ու նորարարությունների ներդրմանը ․
«Ուրախությամբ հայտնում եմ Visa և Wizz Air ընկերությունների միջև ռազմավարական գործընկերության մասին, ինչը շրջադարձային քայլ է՝ ուղղված ճանապարհորդական փորձառության վերափոխմանն ու Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ Միավորելով թվային վճարումների ոլորտում Visa-ի համաշխարհային փորձն ու անվտանգ տեխնոլոգիաները Wizz Air-ի ընդարձակ երթուղային ցանցի հետ՝ մենք նոր հնարավորություններ ենք ստեղծում հայ սպառողների համար և վերահաստատում մեր հանձնառությունը՝ խթանելու երկրի ճանապարհորդական ոլորտն ու թվային վճարումների շուկան։ Այս համագործակցությունը հասանելի է դարձնում միջազգային լավագույն փորձը Հայաստանի հաճախորդների համար և հանդիսանում է առաջին քայլը մեր գործընկերության մեջ,որը մենք ակնկալում ենք հետագայում ընդլայնել»,- ասել է Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
«Ուրախ ենք Visa-ի հետ այս ռազմավարական գործընկերության շնորհիվ ամրապնդել մեր դինամիկ աճող ներկայությունը Հայաստանում: Մեր եկամուտների ռազմավարության հիմքում առաջին հերթին մեկ գաղափար է՝ դառնալ այն ավիաընկերությունը, որին մարդիկ տալիս են իրենց առաջնահերթությունը, և այս քարտը կյանքի է կոչում հենց այդ գաղափարը։ Wizz Air-ի ընդարձակ երթուղային ցանցի ու մատչելի սակագների և թվային վճարումների ոլորտում Visa-ի համաշխարհային փորձի համադրման շնորհիվ՝ հայ ճանապարհորդները հնարավորություն են ստանում օգտվելու բացառիկ արտոնություններից, որոնք նրանց համար լրացուցիչ արժեք են ստեղծում։ Հայաստանն այն շուկան է, որտեղ մենք ակտիվորեն ներդրումներ ենք կատարում՝ ավելացնելով օդանավերի քանակը, չվերթերի հաճախականությունն ու ուղղությունների թիվը։ Միևնույն ժամանակ, այս գործընկերությունը մեզ թույլ է տալիս պահպանել կապը հաճախորդների հետ նրանց ճանապարհորդությունների միջև ընկած ժամանակահատվածում։ WIZZ-ի հավատարմության ծրագիրը կառուցված է բյուջետային ավիափոխադրումների սկզբունքով. այն համաֆինանսավորվում է յուրաքանչյուր վաճառքին մասնակցող գործընկերների հետ համատեղ, աչքի է ընկնում իր պարզությամբ և պարգևատրում է ուղևորներին մեզ հետ կրկնակի թռիչքներ կատարելու համար»,- նշել է Wizz Air-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Իան Մալինը։
Գործընկերության հաջորդ փուլը կլինի առաջիկա շաբաթներին Հայաստանում առաջին քոբրենդինգային Wizz Air Visa քարտի թողարկումը, ինչը թույլ կտա համագործակցության արդյունքներն անմիջականորեն հասանելի դարձնել հայաստանյան սպառողներին և շուկային կառաջարկի ճանապարհորդությունների հետ կապված նոր առավելություններ։ Այս նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես է վճարումների և զբոսաշրջության ոլորտների համաշխարհային առաջատարների ռազմավարական համագործակցությունը հնարավորություն տալիս նոր արժեք ստեղծել հաճախորդների համար և միաժամանակ նպաստել ողջ շուկայի զարգացմանը։
Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել Հայաստանի բանկային ոլորտի լայն մասնակցությունը։ Visa-ն և Wizz Air-ը հրավիրում են գործընկեր բանկերին միանալ այս նախաձեռնությանը և համատեղ ջանքերով ճանապարհորդությունները դարձնել ավելի հասանելի, հարմարավետ ու շահավետ հայ սպառողների համար։
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք Cis.Visa.com կայք:


























