74 առավել քիչ զարգացած երկրների և զարգացող փոքր կղզային երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը COP17-ին կֆինանսավորի Հայաստանը։ Համապատասխան որոշումը սեպտեմբերի 11-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ այդ նպատակների համար կհատկացվի 93,5 մլն դրամ (մոտս 257 հազար դոլար — խմբ.)։