Հավանության է արժանացել Եվրոպայի խորհրդի ահաբեկչության կանխարգելման կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը ստորագրելու առաջարկը։ Համապատասխան որոշումը սեպտեմբերի 11-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Արձանագրության նախագիծը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է 2025 թվականի հուլիսի 9-ին, 2026 թվականի մայիսի 26-ից այն բաց է ստորագրման համար։ Փաստաթուղթն արդեն ստորագրել են Եվրոպայի խորհրդի 11 անդամ պետություններ և ԵՄ-ը։
Արձանագրությունն ապահովում է ավելի մեծ իրավական հստակություն ահաբեկչական հանցագործություն համարվող գործողությունների վերաբերյալ։
Փաստաթղթի ստորագրումը Հայաստանին հնարավորություն կտա դիմակայել ժամանակակից ահաբեկչական մարտահրավերներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնվենցիայի և կից լրացուցիչ արձանագրության ընդունումից ի վեր ահաբեկչության դեմ պայքարում ի հայտ են եկել նոր տեխնոլոգիաներ։




























