Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Նրա խոսքով՝ նավթագազային նախագծերի շնորհիվ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ստեղծված Արևելք-Արևմուտք էներգետիկ հաղորդակցությունը նախատեսվում է ընդլայնել էլեկտրաէներգետիկ կապերի և կանաչ էներգետիկ միջանցքների հաշվին։ Նպատակն է Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի «կանաչ էներգիան» Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով մատակարարել Եվրոպա։
Փարվիզ Շահբազովը հայտնել է, որ այս մոտեցման մաս է կազմում նաև Նախիջևանն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի միասնական էլեկտրաէներգետիկ համակարգին միացնելը։




























