Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 102 շենքի 19-րդ բնակարանի բնակիչը եղել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է մայիսի 18-ին ժամը 20.47-ին:

Նրանց փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Հարազատների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ 50-ամյա Ալլա Գյուլնազարյանին հանձնել շտապօգնության աշխատակիցներին: