Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը մայիսի 16-ին եւ 17-ին հաջողությամբ հանդես է եկել Գլոբուսի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի «Ջոն Արքա» պիեսը:

Երկու օր անընդմեջ «Ջոն Արքան» դիտել են Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազում օտարազգի հանդիսատեսներ:

Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր է գնահատվել Գլոբուսի տնօրինության կողմից: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշել է, որ անզուգական էր  «Ջոն Արքան»՝ սունդուկյանցիների կատարմամբ: Իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր է գնահատել դերասանների կատարողականությունը եւ պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները:

Հատկանշական է, որ վերոնշյալ փառատոնի մասնակցության իրավունք է ստացել 37 երկիր: