Հայաստանի գործող իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որևէ կերպ չհիշատակեցին փաստը, որ լրացավ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի 4 տարին։

Միայն ԱԺ–ում, ընդդիմադիրների պահանջով մեկ րոպե լռությամբ հարգեցին այդ ագրեսիայի զոհերի հիշատակը։

Հիշեցնենք, որ չորս տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացեցին Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հայկական դիրքերի և բնակավայրերի վրա։

Ադրբեջանական զինուժը կիրառեց նաև անօդաչու թռչող սարքեր, իսկ որոշ ուղղություններով ձեռնարկեց դիրքային առաջխաղացման գործողություններ։

Սեպտեմբերի 13-14-ին ընթացած ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական ուժերը առաջխաղացում ունեցան Ներքին Հանդի, Ջերմուկի և Վարդենիսի ուղղություններով։

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի պաշտոնական մարդկային կորուստները կազմեցին 224 զոհ և 293 վիրավոր։ Ավելի քան 20 հայ զինծառայող գերեվարվեց։