Չինաստանի իշխանություններն անհիմն են համարում մեղադրանքներն այն մասին, թե իբր Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային հրթիռային հարված հասցնելուց առաջ չինական կողմն արբանյակային լուսանկարներ է փոխանցել Իրանին։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։

«Մենք վճռականորեն դեմ ենք անհիմն կասկածներին ու մեղադրանքներին, որոնք ամրապնդված չեն ապացույցներով», — ճեպազրույցի ընթացքում ընդգծել է նա՝ մեկնաբանելով ստացված տեղեկատվությունը։

Պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ «որպես պատասխանատու տերություն՝ ՉԺՀ-ն մշտապես խստորեն կատարում է իր միջազգային պարտավորությունները»։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը հայտնել էր, թե չինական ընկերություններն իբր արբանյակային լուսանկարներ են տրամադրել Իրանին Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային հուլիսին հասցված հրթիռային հարվածից առաջ։ Հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայող զոհվել էր, ևս չորսը՝ վիրավորվել։