«ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ի ժամը 15-ի դրությամբ ճոպանուղու աշխատանքը վերականգնված է:
«Մենք վերսկսել ենք ընդունել ճոպանուղու այցելուներին. «ՏաԹեւեր»-ը գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում»,- ասել է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի եւ ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել էին, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չէր գործում: Տեղացի եւ շվեյցարացի մասնագետների ջանքերով կարճ ժամանակահատվածում կարգաբերվել են կառավարման եւ տեխնիկական անվտանգության համակարգերը:




























