Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ իրականացրել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարած 30 առանցքային նախաձեռնություններից 11-ը։ Եվս 11 նախաձեռնություն կատարվել է մասամբ, իսկ ութը դեռևս նախապատրաստման փուլում են։ Այս մասին են վկայում սեպտեմբերի 11-ին Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթերը։

Անավարտ մնացածների թվում են պաշտպանության, էներգետիկայի, արտաքին սահմանների պահպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների նախաձեռնությունները։ Մասնավորապես, դեռևս չի գործարկվել Եվրոպական միության (ԵՄ) արևելյան սահմանների դիտարկման «Eastern Flank Watch» համակարգը, չի ավարտվել Frontex-ի հզորացումը։

Բացի այդ, չեն հաստատվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նոր կանոնները։ Եվրապոլի լիազորությունների վերանայումն ավելի առաջ է ընթացել. համապատասխան օրինագիծը ԵՀ-ն ներկայացրել է 2026 թվականի հունիսին, սակայն այն դեռ պետք է ընդունեն ԵՄ Խորհուրդն ու Եվրոպական խորհրդարանը։

Դեռևս օրենսդրական առաջարկի կարգավիճակում է մնում նաև եվրոպական էլեկտրացանցերի արդիականացման միջոցառումների փաթեթը։ Չեն իրականացվել աշխատաշուկայի, բնակարանային ապահովման, աղքատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների որոշ խոստումները։ Ամբողջությամբ կատարվել են, մասնավորապես, գենդերային հավասարության, կիբեռբուլինգի դեմ պայքարի, անասնապահության և մատչելի բնակարանային ապահովման ոլորտներում առանձին նախաձեռնություններ։