Եվրոպական խորհրդարանը 583 «կողմ», 49 «դեմ» և 39 «պահպանողական» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Հայաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումների (Autonomous Trade Measures) կիրառմանը։
Նման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Եվրոպական հանձնաժողովը՝ նպատակ ունենալով մեծացնել հայկական արտադրանքի մուտքը ԵՄ շուկա։
Սպասվում է, որ առևտրային ժամանակավոր այս միջոցառումները կսերտացնեն Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական համագործակցությունը։
Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, անդրադառնալով որոշմանը, սոցիալական ցանցում գրել է․ «Հավատարիմ իր սկզբունքներին և անշեղ իր դիրքորոշման մեջ՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, հավանություն տվեց Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ #MadeInArmenia արտադրանքին ATMs տրամադրելու վերաբերյալ։ Սա ևս մեկ նշանակալի քայլ է Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման ճանապարհին»։




























