Կարծում եմ՝ պետհամարանիշների հետ կապված պատմությունը բոլորը գիտեն, էլի պատմություններ կան, որոնք ես ինձ զսպել եմ և չեմ պատմել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին։

«Քրեական ենթամշակույթի հետ կապված տարբեր պատմություններ կան։ Օրինակ, ինքը մի դրվագ էր պատմում, որ Մոսկվայում ինքը իմ հետ եկել է Մոսկվա, բայց ինքը չի

պատմում այն դեպքը, որը տեղի է ունեցել հյուրանոցում։Հյուրանոցի նախամուտքում նստած սպասում էինք, որպեսզի գնանք հանդիպմանը, ինն էր,  ես էի, Տարոն Մարգարյանն էր, Մարինե Կազարյանն էր։ Ինքը ինձ ասաց՝ ինչ-որ պապայի ընկերն է, մեր ընտանիքի ընկերն է, կարելի՞ է գա, պարոն Սիմոնյան։ Ասեցի՝ հա, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա ով է, որի ներկայությունը բերեց կոնֆլիկտի։ Այդ ընթացքում այդ անձնավորությունըձեռը գցեց, բռնեց իմ ձեռքից, քաշեց, ես իր վրա բղավեցի։ Վրջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է։ Առնվազն էդ մարդը սադրեց, որից հետո ես վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում շարունակեմ այս միջավայրում մնամ։ Անկեղծ ասած, իմ համար էլ էր զարմանալ։ Քաղաքում կան այդ խոսակցությունները, ում հետ է ինքը շփվել, այդ քրեական ենթամշակույթի հետ, բայց  այդ դեպքում ես մենակ չեմ եղել, եղել են մեր պատգամավորները, որոնք կարող են փաստել այս պատմությունը։ Դա շատ հայտնի քրեական հեղինակություն է, որի տեսանյութերը դուք կարող եք գտնել տարբեր տեղերում, որը դատվածություն ունի։ Հայաստանի հայ չէ, Վրաստանի հայ է»,–ասաց Ալեն Սիմոնյանը՝ չցանկանալով տալ նրա անունը։

ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ

Ինչ վերաբերում է պետհամարանիշների հետ կապված պատմությանը, ԱԽ քարտուղարն ասաց. «Երբ ինքը հարցազրույցի մեջ ասում է, որ իր անվտանգության հետ է կապված, դա իրականությանը չի համապատասխանում։ Էդ համարները ես եմ բացահայտել, ինձ եկան, ասեցին, որ ավտոկայանատեղիում մի հատ թանկարժեք մեքենա է՝ օպերատիվ համարներով։ Զանգեցի ոստիկանություն, ասացին՝ գիտե՞ք, երկու տարի առաջ այդ համարները ոչնչացվել են, մարվել են։

Մենք վարչության նիստ ունեինք այդ օրը, երբ իր հարցն էին քննում։ Ասեցի՝ ի՞նչ մեքենայով ես եկել, ի՞նչ համարներ են վրան։ Մի հատ ուրիշ համարներ ասեց։ Ասացի՝ ոչ այս համարներով ես եկել, ու այդտեղ պարզ դարձավ, որ ճիշտ չի ասում»։

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին, այդ թվում խաղատնային բիզնեսը հովանավորելու, Ալեն Սիմոնյանն ասաց. «Գլուխը պատին է տալիս։ Զուտ չեմ ուզում դատական բաների մեջ մտնեմ, մեղադրել է, թող քրեական գործ հարուցվի։ Էլ չեմ ասում, որ 7 տարի է նույն պլաստինկեն է պտտում։ Եթե որևիցե օրենք, որը ես բերել եմ, վատն է, ինչ-որ կոնկրետ շահ է սպասարկել, անօրինական է, ինչի՞ նույն Հայկ Սարգսյանը վերջին հինգ տարվա ընթացքում այդ օրենքը չեղարկելու նախագիծ չի բերել և չի խոսացել դրա մասին։

Հաջորդը, որևիցե պատգամավոր չի կարող միանձնյա մի բան բերի, որովհետև դա գնում է կառավարություն, կառավարության ստանում է դրական եզրակացություն, գալիս է համապատասխան հանձնաժողով, ստանում է եզրակացություն, գնում է խմբակցության նիստի, խմբակցությունում ստանում է եզրակացություն, գալիս է Ազգային ժողովի լիագումար նիստ, ստանում է դրական եզրակացություն»,–ասաց նա։

Հարցին՝ պե՞տք է հեռացվի Հայկ Սարգսյանը կուսակցությունից, նա պատասխանեց. «Ճիշտ չէ, որ հիմա ես կարծիք արտահայտեմ, բայց վերաբերմունքս, կարծում եմ՝ ակնհայտ է, բայց կարծիք չեմ ասի»։