Ցանկացած մեծ նախագիծ սկսում է այդ տեսլականի ու գաղափարի հրապարակմամբ և ուսումնասիրությամբ. Սա նկան է նրան, որ երկուշաբթի մի բան ենք հայտարարում, հաջորդ երկուշաբթի հարցնում են՝ բա ի՞նչ եղավ. Ընթացիք մեջ է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտրկմանը, որ վարչապետը միանգամից հայտարարել է 5 ուղղություններով երկաթուղիների գործարկման տեսլականի մասին։
«Դուք նշել եք Ֆոիլետովոյի հատվածի մասին, որը Վանաձորի և Գյումիի երկաթուղիները կմիացնի իրար։ Արդյոք որոշակի հաշվարկ արել եք, թե դա որքանով է արդյունավետություն ունի, ինչքան է լինելու բեռնափոխադրումը և ուղևորափոխադրումը։ Բացի Թրիփից ևս մեկ այլ ճանապրհ եք առաջարկում Սադարակ–Երասխ–Ախուրիկ–Կարս, նաև Բաքու–Ղազախ–Իջևան–Գյումրի–Կարս։ 5 միջանցքը այս փոքր տարածքի համար շատ չի՞։ Որքան պետք է լինի ուղևորահոսքը, որքան եկամուտ է Հայաստանը դրանից կանկալում, կա՞ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն Ղազախ–Իջևան երկաթուղին բացելու»,–ասաց Խաչատրյանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քաղաքական մակարդակի հարցերը զուտ տեխնմիկական հարցերից պետք է տարբերել։
Մեր ասած գաղափարը մենք քաղաքական մակարդակում դիտարկել ենք այն արձանագրումով, որ այդ երկաթուղին կարող է լինել Արևմուտքը Արևելքին կապող ամենակարճ երկաթուղին։ Բայց իհարկե, նաև տեխնիկական դիտարկումներ ենք արել, որովհետեւ նույնիսկ ֆիզիկական կարճությունը գրավիչ չլինել, որովհետև կա թեքությունների ու արագությունների խնդիր։
Ընդհանրապես, աշխարհում ապրանքների հոսքերը աճում են շատ ավելի արագ, քան զարգանում են լոգիստիկ շղթաները և ճանապարհները։ Ակնհայտ է նաև, որ հիմա կա գլոբալ մատակարարումների շղթաների ճգնաժամ։ Գոնե այս պահի դրությամբ այդ ճգնաժամերը ոչ միայն չեն լուծվում, այլև դրանց աշխարհագրությունն ընդլայնվում է։ Այսինքն գնալով ավել ու ավելի դժվարանում է ապրանքների հոսքը։ Ինչքան տնտեսությունն աճում է, այնքան բեռնափոխադրումների պահանջարկը աճելու է։ Մենք ընթացիկ վիճակը դիտարկում ենք պատմական շանս Հայաստանի համար՝ իրագործելու խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Քաղաքական այս տեսլականը գտնվում է տեխնիկատնտեսական և ֆինանսական ուսումնասիրությունների փուլում։ Եթե բոլոր հաշվրկները արված լինեին և բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերված լինեին, նախագիծը իրագործված կլինեին»։




























