ՆԱՏՕ-ն մտադիր չէ Սիրիա ներխուժել: Այդ մասին Չիկագոյում Դաշինքի գագաթաժողովին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք մտահոգված են Սիրիայում իրադրության զարգացմամբ, սակայն մտադիր չենք ներխուժել այդ երկիր», - մամլո ասուլիսին ասել է նա:
Ըստ նրա` լավագույն լուծումը կլիներ Քոֆի Անանի նախագծի իրականացումը: «Մենք ցավում ենք, որ սիրիական ղեկավարությունը չի կատարում Քոֆի Անանի նախագիծը, դատապարտում ենք Սիրիայի անվտանգության ուժերին իր ժողովրդի նկատմամբ բռնության համար: Սակայն մենք մտադիր չենք Սիրիա ներխուժել», - կրկնել է Ա. Ռասմուսենը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մինչդեռ, մեկ օր առաջ Քեմփ Դեւիդում G8-ի գագաթաժողովին Բարաք Օբաման հասկացնել է տվել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որ անհրաժեշտության դեպքում Սիրիայի հարցը կլուծվի ՆԱՏՕ-ի ուժերով` առանց Մոսկվայի համաձայնության:
Ինչպես հայտարարել է Օբաման, G8-ի բոլոր առաջնորդները կարծում են, որ նախընտրելի է «հարցի խաղաղ լուծումը», իսկ այնուհետեւ ավելացրել է. «բոլորը կողմ են «իշխանության խաղաղ փոխանցմանն» այդ երկրում:




























