Մենք հայտնել ենք մեր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, միաժամանակ կարծում ենք, որ խաչմերուկը ենթադրում է Արևմուտք-Արևելք, ինչպես նաև Հյուսիս-Հարավ շարժ։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին TRIPP թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Ինչպես Հայաստանը պատասխանատվությամբ աջակցում է այդ նախագծին և TRIPP-ի շրջանակում փորձում է օգնել Ադրբեջանին Նախիջևանի հետ ցամաքային կապ ստեղծելու գործում ու ջանքեր է ներդնում խաղաղության հաստատման համար, այնպես էլ Ադրբեջանը պետք է պատասխանատվությամբ ապահովի Հայաստանի և Իրանի միջև Նախիջևանի միջոցով երկաթուղային կապի հնարավորությունը»։
«Երասխի և Ջուղայի միջև երկաթուղային կապի ստեղծումը կարող է Հայաստանի համար նոր ներուժ ձևավորել՝ այն դարձնելով կարևոր հանգույց, որը կապում է Պարսից ծոցն ու Սև ծովը», - նշել է Շիրղոլամին։





























