Երևանի Աճառյան 53 հասցեում կառուցվող «Ավան Թաուերս» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում շինարարական աշխատանքները նոր փուլ են մտել։ «ՄԼ Մայնինգ» ընկերության խոշորագույն նախագծում մեկնարկել են համալիրի երկրորդ բլոկի շինարարությունը։

Շինհրապարակում ընթացող աշխատանքներին ծանոթանալու, ընթացքը դիտարկելու և առկա հարցերն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով համալիր էր այցելել «ՄԼ Մայնինգ» ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Դավիթ Սուքիասյանը։

Փոսորակի քանդման աշխատանքները մեկնարկել են դեռ մինչև նախավաճառքը։ Ընկերությունից ընդգծում են, որ նախագծի շինարարական աշխատանքները սկսելու սկզբունքը նույնն է, ինչ «ՄԼ Մայնինգ»-ի մյուս նախագծերում՝ պայմանագրերի նոտարական վավերացումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ կա բացարձակ վստահություն, որ անգամ վաճառքները դադարեցնելու պարագայում նախագիծը կյանքի կկոչվի։ «Ավան Թաուերս»–ի երկրորդ բլոկի նկատմամբ նույնպես հետաքրքրությունը բավական մեծ է։ Դա արտահայտվում է նաև ամրագրումներով։ «ՄԼ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանի խոսքով՝ նախավաճառքի մեկնարկից տասը օր էլ չանցած՝ ամրագրումների թիվը գերազանցել է 700-ը։ «Ավան Թաուերս»–ը երեք բլոկից բաղկացած բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է: Ընդհանուր նախագծով նախատեսվում է 5010 բնակարան և ավելի քան 700 հազար քառակուսի մետր շինարարական մակերես։ Փուլ 1–ի շինարարության ավարտը նախատեսված է 2027 թվականին, Փուլ 2–ինը՝ 2030–ին։ Հսկայածավալ շինարարությունն իրականացվում է բացառապես սեփական ռեսուրսներով։ «ՄԼ Մայնինգ» ընկերությունն ունի շինարարական ժամանակակից տեխնիկայի, շինանյութերի, անհրաժեշտ սարքավորումների մեծ պարկ, ինչը թույլ է տալիս աշխատանքներն իրականացնել արագ, արդյունավետ և որակով։ «Ավան Թաուերս»-ն առանձնանում է նաև պետական բնակարանաշինության բաղադրիչով. առաջին փուլում իրականացվել է հանրային ծառայողներին բնակարանով ապահովման խոշորագույն ծրագիրը, որի շրջանակում տրամադրվել է 1000 բնակարան և 700 կայանատեղի։
Թաղամասը կառուցվում է փակ ցիկլի սկզբունքով և ներառելու է բարեկարգ կանաչապատ բակեր, ստորգետնյա ավտոկայանատեղեր, խաղահրապարակներ, շատրվաններ և հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
















