Առնվազն 15 մարդ զոհվել, ևս 50-ը վիրավորվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում, Հայբեր-Փահթտունհվա նահանգում, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Փոլիս-Լայնս» համալիրի դարպասներին հարվածել է պայթուցիկներով լցված ավտոմեքենա, որի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչը։ Մզկիթի պատերից մեկը փլուզվել է, տեղում աշխատում են փրկարարները։ Տուժածները, որոնց թվում կան նաև ոստիկաններ, հոսպիտալացվել են։ Մի քանի մարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Պայթյունից հետո մզկիթի շրջանում տեղի է ունեցել փոխհրաձգություն ոստիկանության և ահաբեկիչների միջև։ Այնուհետև երկրորդ պայթյունն է որոտացել ոստիկանության հատուկ վարչության շենքի մոտ։





























