Մենք չպետք է խաղաղությունը որպես ինքնըստինքյան հասկանալի բան ընկալենք, քանի որ խաղաղության մասին պետք է հոգ տանել, և անհրաժեշտ է աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Դրա մասին գերմանացի լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 18-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ մենք Ադրբեջանի հետ ունենք երկկողմ առևտուր, ինչը աներևակայելի կլիներ 3-4 տարի առաջ։ Այժմ մենք ինչ-որ բան ենք գնում Ադրբեջանից։ Ադրբեջանը ինչ-որ բան է ներմուծում Հայաստանից։ Բացի այդ, ադրբեջանական երկաթուղին 2025 թվականի նոյեմբերից բաց է Հայաստանի համար՝ արտահանման և ներմուծման նպատակով։
Սա չի նշանակում, թե որևէ հակասություն չկա, բայց բոլոր հակասությունների լուծման եղանակը երկխոսությունն է, որը ընթանում է և նոր հնարավորություններ է բացում դրանք հաղթահարելու համար։
Խաղաղության հասնելը հեշտ չէ, բայց դա արժանապատիվ առաքելություն է, և եթե խաղաղության մասին հոգ չտանենք, այն ի վերջո կքանդվի»,- նշել է Փաշինյանը։











