Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում մեր դեմ կկեղծվեն քրեական գործեր, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նա նշել է, որ ամեն ինչ արվում է՝ Արցախի իշխանությունների դերը նսեմացնելու համար։
«Մենք կշարունակենք մեր գործունեությունը, պետք է այլ լուծումներ գտնենք։ Գերխնդիրը՝ ամբողջությամբ ապամոնտաժել կառուցվածքը (ներկայացուցչությունը՝ խմբ.)։ Չեմ բացառում, առաջիկայում մեզ վրա էլ քրեական գործեր կկարեն, դրա ազդակները կան»,- նշել է Իսկանդարյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունները խոսում են անկլավների, միակողմանի զիջումների մասին և այդ ֆոնին կփորձեն վերացնել ընդդիմության բոլոր օջախները։
«Ձերբակալված է Հայաստանի երկրորդ նախագահը, առաջատար ուժերի քաղաքական առաջնորդներն անազատության մեջ են։ Իշխանությունները փորձում են ամբողջությամբ մաքրել դաշտը, որից հետո կգնան զիջումների։ Ընտրություններից հետո իշխանությունները կդիմեն ավելի կոշտ քայլերի»,- նշել է Իսկանդարյանը։
«Վերջին շրջանում, քանի որ վարձով բնակարանների գները բարձրանում են, արցախցիներն այս խնդրի պատճառով դիմում են մեզ։ Վերջին օրերին այստեղ տեղավորվել է վառելիքի պահեստի պայթյունից տուժած մի ընտանիք։ Այս խնդիրները պետք է լինեն պետության վերահսկողության ներքո, սակայն մենք որևէ քայլ չենք տեսնում»,- ընդգծել է նա։











