ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը ժամը 23:40-ին Բաքվից ժամանեց Երևան։ Այս մասին օդանավակայանից հաղորդում է NEWS.am-ի լրագրողը։

Թեև այն լուրերին, որ նա պետք է Երևան ժամաներ ժամը 21։40-ին, սակայն վայրէջք է կատարել 2 ժամ ուշացումով, իսկ ուշացումով վերադարձի պատճառն առայժմ հայտնի չէ։

NEWS.am-ի լրագրողը Գրիգորյանին մի քանի հարց է ուղղել, որոնց նա չի պատասխանել, մասնավորապես արդյո՞ք քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը, Գրիգորյանը չի պատասխանել, մաղթելով՝ «բարի գիշեր» հեռացել է։