Բեռլինի կենտրոնական Մոաբիթ շրջանում 22-ամյա տղամարդը հրազենային վիրավորում է ստացել ոտքին՝ ուղիղ ոստիկանական բաժանմունքի դիմաց։ Նախնական վարկածով՝ միջադեպն, ըստ ամենայնի, կապված է թշնամական թուրքական խմբավորումների միջև հակամարտության սրման հետ։ Դրա մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Der Spiegel-ի տվյալներով՝ կրակոցները հնչել են գիշերը։ Տուժածը մի խումբ մարդկանց հետ գտնվելիս է եղել մայթին, երբ գնդակը դիպել է նրա ոտքին։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։
Die Welt-ը գրում է, որ կրակոցների հնարավոր պատճառը կարող էր լինել խմբավորումների միջև հակամարտությունը, որը սկսվել էր նախորդ երեկոյան Բեռլինի Վեդդինգ շրջանում գտնվող սրճարան-բարի դիմաց։
Պարբերականի տեղեկությամբ՝ բախմանը մասնակցել են մի քանի տասնյակ մարդ, որոնք, ենթադրաբար, կապված են եղել թուրքական խմբավորումների հետ։ Հակամարտության ընթացքում առնվազն մեկ մարդ ստացել է ծանր դանակահարության վնասվածքներ։
Ներկայում պարզվում են կրակոցների հանգամանքները և երկու միջադեպերի միջև հնարավոր կապը։





























