«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ (սինթետիկ կաուչուկ արտադրող «Նաիրիտ» գործարանի գործունեության ժառանգության վերացման ուղղությամբ)։ Դրա մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի շուրջ, հուսով եմ՝ նույնպես կկարողանանք օգնություն ցուցաբերել»,- ասել է Լիխաչովը, հաղորդում է ТАСС-ը։
Բացի դրանից, ինչպես նշել է Լիխաչովը, շարունակվում են աշխատանքները Հայկական ԱԷԿ-ում։ «Չի կարելի Հայաստանը մի կողմ դնել, որովհետև մենք երկարաձգում ենք կայանի շահագործման ժամկետը։ Այնտեղ ղեկավարությունը որոշում կընդունի, թե որ ճանապարհով գնալ, բայց մենք այնտեղ ներկա ենք», - ասել է Լիխաչովը։





























