Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադը հայտարարել է, որ Թեհրանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԱԶՊ) դուրս գալու առաջարկը։
«ՄԱԶՊ-ից դուրս գալու նախագիծը քննարկվում է արտակարգ հրատապության նշումով։ Հենց այն ներկայացվի խորհրդարան, այն կքննարկվի նույն օրը»,- նրա խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը։
Նիքզադի խոսքով՝ «խորհրդարանը նաև կուսումնասիրի այս քայլի միջազգային հետևանքները»։
Նա հավելել է, որ իրանցի օրենսդիրները չեն վստահում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) և դրա գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։
Օրենսդիրը ԱԷՄԳ ղեկավարին մեղադրել է այն բանում, որ նա Իրանի միջուկային օբյեկտներ է կատարում միայն «մակերեսային» այցեր և հրապարակում է բացասական զեկույցներ։





























