«Ռոսատոմը» շնորհակալություն է հայտնում Հայաստանին գարնանն Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ից ռուսաստանցի անձնակազմի տարհանմանն աջակցելու համար։ Այս մասին Երևանում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Կցանկանայի խոսքս սկսել շնորհակալությամբ՝ ուղղված Հայաստանի թե՛ կառավարությանը, թե՛ ժողովրդին։ Գարնան բավականին ծանր ամիսներին, երբ հարյուրավոր մարդկանց էինք դուրս բերում՝ ընդ որում, կրակոցների տակ ու բառացիորեն պայքարելով յուրաքանչյուրի կյանքի համար, Հայաստանը հնարավորություն ընձեռեց Իրանի սահմանով դուրս բերել մեր ավտոբուսներն ու մարդկանց»,- ասել է Լիխաչովը։