Չորեքշաբթի առավոտյան նավթի գները չափավոր աճում են նախորդ օրվա նկատելի անկումից հետո, իսկ շուկայի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,71 դոլարով (0,69%)-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 103,3 դոլարի։ Երեքշաբթի Brent-ի գինն ընկել էր 2,69 դոլարով (2,6%)-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 102,59 դոլարի։ Այս պայմանագրերի շրջանառության ժամկետը լրանում է չորեքշաբթի օրը՝ բորսայի փակման պահին։ Դեկտեմբերյան ֆյուչերսներն աճում են 0,22 դոլարով (0,23%)-ով՝ հասնելով 96,38 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,22 դոլարով (0,25%)-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 89,6 դոլարի։ Նախորդ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի գինը նվազել էր 3,22 դոլարով (3,5%)-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 89,38 դոլարի։