Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել, գրում է Ermenihaber.am-ը։

Հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են նախագահ Մասուդ Բարզանիի ներկայացուցիչը, Էրբիլի նահանգապետը, քրդական ինքանավարության քաղաքական, դիվանագիտական և հոգևոր շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Մասնակցել են նաև և հայ և քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդներ։

Հյուրերը հանդիպումներ են ունեցել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսության աշխատակիցների հետ։

Ընդունելության ընթացքում ընդգծվել է Քուրդիստանի և Հայաստանի միջև պատմական ու մշակութային կապերի կարևորությունը։ Կողմերը շեշտել են երկկողմ հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը։