Իրանի ծովային շրջափակման վերսկսումից ի վեր ամերիկյան ռազմածովային ուժերը կասեցրել են այդ երկրի հետ կապված 125 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս էին գալիս դրանցից, հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում (CENTCOM)։
«Սեպտեմբերի 30-ի դրությամբ Կենտրոնական հրամանատարության ուժերը վերահասցեագրել են 125 առևտրային նավ՝ սահմանված կանոնների խիստ պահպանումն ապահովելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Միայն վերջին յոթ օրվա ընթացքում ամերիկացի զինվորականները կասեցրել են 10 առևտրային նավ։
Հուլիսի 14-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը վերսկսել են դեպի իրանական նավահանգիստներ և առափնյա շրջաններ կամ դրանցից ուղևորվող նավերի ռազմածովային շրջափակումը։
Նախորդ ռեժիմը գործել է ապրիլի 13-ից մինչև հունիսի 18-ը։ Այդ ժամանակ հրամանատարության ուժերը վերահասցեագրել են շրջափակմանը ենթարկվող 142 նավ, շարքից դուրս են բերել այն չպահպանած ինը նավ և թույլ են տվել, որ հումանիտար օգնություն տեղափոխող ավելի քան 50 առևտրային նավ անցնի շրջափակման գոտով։





























