Պակիuտանի կողմից Աֆղանստանի տարածքին հասցրած օդային հարվածների հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել: Հոկտեմբերի 1-ին այս մասին հայտնել է Թալիբանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:
Ինչպես X սոցիալական ցանցում հստակեցրել է Մուջահիդը, ավիահարվածները հասցվել են Կունար և Հիլմենդ նահանգներին: Ռմբակոծությունների զոհ են դարձել խաղաղ բնակիչները. բացի ինը զոհից, ևս 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Բացի այդ, հարձակումների հետևանքով ավերվել է երեք շինություն, հավելել է թալիբների ներկայացուցիչը:





























