Հոկտեմբերին Հորդանանի հարավում հունական ուղղափառ եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է տասի՝ վիրավորներից մեկի մահից հետո, հայտնում է AFP-ն՝ հղում անելով երկրի Հանրային անվտանգության վարչությանը։

Տղամարդը մահացել է հոկտեմբերի 23-ի հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից, երբ զինված անձինք ներխուժել էին Քարաքի նահանգի Համմուդ գյուղի եկեղեցում անցկացվող հուղարկավորության արարողությանը։ Հրաձգության հետևանքով ավելի քան 20 մարդ էր վիրավորվել։

Այս ամսվա սկզբին հարձակվողներից երեքը՝ Հորդանանից երկու եղբայր և նրանց ամուսնական կապով ազգականը, դատապարտվել էին մահապատժի՝ կախաղանի միջոցով։

Իշխանությունների տվյալներով, տղամարդիկ արմատական գաղափարախոսության հետևորդներ էին։