Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևը, որը սեպտեմբերի 26-ին «անհետացել էր» Լաչինի ուղղությամբ, ապօրինի հատել է Հայաստանի սահմանը և ձերբակալվել երկրի տարածքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը։
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Մուսաևի անհետացումից հետո կազմակերպվել են որոնողական միջոցառումներ՝ պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ։
Ռազմական դատախազությունը պարզել է, որ զինծառայողն ինքնակամ լքել է զորամասը, ինչից հետո այդ փաստով քրեական գործ է հարուցվել։
Ավելի ուշ պարզվել է, որ Մուսաևը գտնվում է Հայաստանի տարածքում և ձերբակալված է հայկական իրավապահ մարմինների կողմից։ Ադրբեջանական կողմը հայտնել է հայկական իշխանությունների հետ կապերի մասին՝ նրա գտնվելու և ձերբակալման հանգամանքները պարզելու համար։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Շաղաթ գյուղում ադրբեջանցի զինծառայողն ապօրինի ներթափանցել էր բնակիչների տուն և կրակել Հայաստանի քաղաքացու ոտքին, ապա ձերբակալվել։ Հայկական ԱԱԾ-ի տվյալներով՝ հարուցվել է քրեական վարույթ։


























