Ամերիկյան կողմը նախապես ընտրել է Լեհաստանում մշտական ռազմաբազայի տեղակայման վայրը։ Այս մասին RMF FM ռադիոկայանի եթերում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը։

«[Մշտական ռազմաբազայի] տեղակայման վայրը նախապես ընտրվել է։ Մենք դիտարկում ենք երկու վայր՝ Ներքին Սիլեզիայի և Մեծ լեհական վոյեվոդություններում։ Վերջնական որոշումը կընդունվի ամերիկացիների հետ միասին»,- ասել է Տոմչիկը։ Նա հավելել է, որ ԱՄՆ ռազմաբազայի ստեղծման հարցում վերջնական որոշումը կկայացնի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Հունիսի 3-ին Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին էր փոխանցել Լեհաստանում ամերիկյան զորքերի նոր մշտական բազա ստեղծելու առաջարկը։ 5 հազար զինծառայողի համար նախատեսված օբյեկտի կառուցման ծախսերը կարող են գերազանցել 10 մլրդ զլոտին (մոտ 2,7 մլրդ դոլար)։