Տաս երկրների ներկայացուցիչներ Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթի ուղեգրեր են ստացել:

Առաջին կիսաեզրափակչի հաղթողներ են դարձել Ռուսաստանի, Իռլանդիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ալբանիայի, Դանիայի, Հունգարիայի, Իսլանդիայի, Մոլդավայի ու Ռումինիայի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ երեքշաբթի երեկոյան հանդես են եկել 18 երկիր ներկայացնող երգիչներ: Ռուսաստանի համույթի ելույթից հետո «Բուրանովյան տատիկներ» նիշը` «ռուս տատիկներ» հայտնվել է Twitter-ի համաշխարհային թրենդներ: Եզրափակից մրցութը կկայանա մայիսի 26-ին` Baku Crystal Hall սրահում:

Հիշեցնենք, Հայաստանը հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին, որն անցնելու է մայիսի վերջին Բաքվում: Փետրվարի վերջին մի խումբ հայաստանյան երգիչ-երգչուհիներ դիմեցին Հանրային հեռուստաընկերությանը` կոչ անելով մասնակից չուղարկել մի երկիր, որը հայտնի է հայերի դեմ կատարած ջարդերով: